Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարարություն
Մակերես
20 000 քառակուսի մետր, 10 000 քառակուսի մետր
Այցելուներ
84 624 մարդ (2020), 429 900 մարդ (2019), 429 500 մարդ (2018), 194 098 մարդ (2021) և 301 445 մարդ (2022)
Հավաքածուի չափս
2250 արխիվային միավոր և 29 արխիվային միավոր
Կայք
fondazionemaxxi.it(իտալ.)
21-րդ դարի արվեստի ազգային թանգարան / MAXXI (իտալ.՝ MAXXI - Museo nazionale delle arti del XXI secolo), ժամանակակից արվեստի ազգային թանգարան Հռոմում։
21-րդ դարի արվեստի ազգային թանգարան: Պատմություն
1990-ական թվականներին իտալացիները գիտակցել են, որ Հռոմը միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ չկա ժամանակակից արվեստի պետական թանգարան և որոշել են կառուցել երկու թանգարան՝ ազգային և քաղաքային։ MACRO (Museo d’Arte Contemporanea di Roma) քաղաքային թանգարանը ստեղծվել է Պիայի դարպասից ոչ հեռու՝ Peroni հին գարեջրի գործարանի կորպուսներում։
21-րդ դարի արվեստի ազգային թանգարանը (MAXXI) բացվել է Հռոմում 2010 թվականի մայիսին։ Հանդիսասրահներից բացի MAXXI-ն ունի կոնֆերանսի դահլիճ, թանգարան, արհեստանոցներ, տարբեր միջոցառումների անցկացման սրահներ։ Թանգարանը բաղկացած է երկու հատվածներից՝ "MAXXI Art" և "MAXXI Architecture", որոնք պարտավոր են հավաքել, պահպանել, ուսումնասիրել և ժողովրդականացնել կերպարվեստի և ճարտարապետության արդի ուղղությունները։ Բացումից անմիջապես հետո հռոմեացիները թանգարանն անվանել են "մակարոնային"։
2012 թվականի մայիսին թանգարանն անցել է Իտալիայի մշակույթի նախարարության կողմից նշանակված հատուկ վարչության կառավարման տակ։ Հնարավոր է՝ թանգարանը փակվի։ Թանգարանի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ճարտարապետ Անտոնիա Պասկա Ռեքյան։ 2011 թվականին պետական դոտացիաները 43 %-ով պակասելուց հետո թանգարանում առաջացել են ֆինանսական խնդիրներ և բյուջետային ճեղքվածք։
21-րդ դարի արվեստի ազգային թանգարան: Թանգարանի շենք
Թանգարանի շենքը
Թանգարանի շենքը, որի կառուցումը արժեցել է 150 միլիոն եվրո, կառուցվել է հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով։ Այն նրա նախագծած ամենամեծ շինությունն է։ 27 հազար մետր² մակերեսով պարուրաձև բետոնե շինության կառուցումը տևել է 11 տարի։ Շինության համար հիմք է ծառայել Մոնտելոյի զորանոցային համալիրը, որի ճակատամասը MAXXI-ի համար դարձել է գլխավոր․ այստեղ է գտնվում դրա շքամուտքը։ Զորանոցները աչքի չեն ընկնում առանձնահատուկ ճարտարապետական արժանիքներով։ Դրանցից մնացել է միայն մեկ դասական ճակատ, որը նայում է դեպի վիա Գվիդո Ռենի։
2010 թվականին Maxxi ժամանակակից արվեստի հռոմեական թանգարանը լավագույն ճարտարապետական ձևավորման համար ստացել է Սթիրլինգի մրցանակ (Մեծ Բրիտանիա)։
21-րդ դարի արվեստի ազգային թանգարան: Հավաքածու
Երկու թանգարանների մշտական հավաքածուներն աճում են ինչպես ուղղակի ձեռքբերումներով, այնպես էլ հանձնաժողովների, թեմատիկ մրցույթների, երիտասարդ նկարիչների մրցանակների և նվիրատվությունների միջոցով։
Կայքում հայտնված բոլոր ապրանքային նշանները, սպասարկման նշանները, ֆիրմային անվանումները, արտադրանքի անվանումները եւ լոգոները նրանց համապատասխան սեփականատերերի սեփականությունն են: